ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե քարոզարշավին մասնակցելու ժամանակ ինչ-որ մեկն իր վրա ջուր է լցրել։
Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, քաղաքացիներ,
Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար: Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ»,- նշել է Սիմոնյանը։
