Հրդեհ է բռնկվել Նորաշենի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 16։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։33-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 320 քմ)։

Կիսվել սոց․ ցանցերում