Առաջին ալիքի «Դիմակահանդես» շոուին, որտեղ Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ, նա փայլում է իր կերպարային բազմազանությամբ։ Հերթական մրցութային օրվա համար Իվետան ընտրել էր «բազմերես» մի կերպար, որը կրկին աչքի է ընկել էքստրավագանտ դետալներով։
Իվետան կրել է փայլուն ծոմավոր մինի զգեստ, իսկ երկար ոտքերը զարդարել ծոմավոր երկարաճիտք կոշիկներով։ Բայց ամենաուշագրավը երգչուհու գլխազարդն էր․ այն ներկայացնում էր մի քանի դեմքերից բաղկացած կերպար։
