Աբխազ երաժիշտ Բարաս Կուժբան փոքրիկ համերգ է տվել ցուցարարների կողմից գրավված նախագահի աշխատակազմի պատշգամբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի առավոտյան ժամը 10-ի սահմաններում շենքից դուրս են բերվել զինվորական բեռնատարները, իսկ ժամը 12-13-ի սահմաններում ցուցարարները սինթեզատոր են տարել դեպի երկրորդ հարկի պատշգամբ և սկսեց նվարել ազգային երաժշտություն, ներառյալ մի քանի ստեղծագործությունր աբխազ երաժիշտ Բարաս Կուժբայի կատարմամբ:
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։
Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կհանգեցնի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը ուրբաթ օրը, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով այն հետաձգել է։
Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի վարչակազմը, և պահանջել են նախագահի հրաժարականը։ Պետության ղեկավար Ասլան Բժանիան համաձայնել է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը լքի գրավված շենքերը:
