Շատ ծնողներ պատրաստ չեն ընդունել այն փաստը, որ իրենց երեխան կարող է վարակվել սովորական սեզոնային վարակներով։ Չնայած այն հանգամանքին, որ երեխան դեռ ծնված օրվանից ունի ամուր իմունային համակարգ, բայց, միևնույնն է, դա դեռ չի նշանակում, որ նա պաշտպանված է շնչառական վարակներից։ Ինչքան էլ մայրը տեղեկացված է, երբ երեխան հիվանդանում է, միևնույնն է, նրա մոտ մնում են հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական պատասխաններ։
Ամենից առաջ երեխաները բախվում են սուր շնչառական վարակների կամ մրսածության։ Մանկապարտեզի երեխաների մայրերը շատ լավ ծանոթ են «Մենք քայլում ենք երկու օր, հետո երկու շաբաթ հիվանդ արձակուրդով» արտահայտությանը։ Մրսածությունը կարող է լինել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ, նույնիսկ սնկային և այլ բնույթի, բայց դեպքերի 70-80 %-ը վիրուսային բնույթի են։ Անհնար է անզեն աչքով, երեխային հետազոտել և հասկանալ նրա մոտ մրսածության ծագումը։ Այնուամենայնիվ, կան որոշակի նշաններ, որոնք ցույց են տալիս վիրուսների և վնասակար բակտերիաների գործողությունը։ Օրինակ, քթի լորձաթաղանթը վկայում է սուր շնչառական վիրուսային վարակի մասին, որը սովորաբար սկսվում է երեխայի թեթև վատառողջությամբ, ախորժակի նվազումով, տրամադրության անկումով և երեխայի քնի խանգարումով։ Գրիպի նման, վիրուսային վարակը նույնպես սկսվում է բարձր ջերմաստիճանից, թունավորումից, իսկ հազը հայտնվում է հիվանդության հետագա փուլերում։
Ծնողների մոտ հարց է առաջանում․ ի՞նչ անել։
Առաջին հերթին պետք է ծնողները խուճապի չմատնվեն, քանի որ մոր վատ տրամադրությունը փոխանցվում է երեխային։ Տարածված կարծիքը է, թե մարդիկ հիվանդանում են ցուրտ եղանակին տաք չհագնվելու, միջանցիկ քամու տակ գտնվելու կամ թաց մազերով տանից դուրս գալու պատճառով, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ հիվանդության պատճառը հիմնականում վիրուսներն են: Սակայն դուք ավելի հեշտությամբ կվարակվեք վիրուսային հիվանդությամբ, եթե հոգնած եք, սթրես եք ապրում կամ շնչառական ուղիներում արտահայտվող ալերգիա ունեք:
Ամենահաճախ հիվանդացողները երեխաներն են, որոնց համար տարվա մեջ 6-10 անգամ հիվանդանալը նորմալ երևույթ է: Երեխաների իմունային համակարգը դեռ ամբողջովին զարգացած չէ, և նրանք ձեռք չեն բերել դիմադրողականություն տարբեր վիրուսների նկատմամբ: Մեծահասակները նույնպես կարող են վարակվել վիրուսային հիվանդությամբ (տարեկան 2-3 անգամ), եթե հանդիպել են վիրուսի նոր տեսակի կամ եթե նրանց դիմադրողականությունն ընկած է: Լուծման միջոցները մեծահասակների դեպքում բավականին պարզ է։ Նրանք օգտագործում են մրսածության դեմ դեղամիջոցներ, բազմապիսի թեյեր և կարճ օրերի ընթացքում ամբողջությամբ վերականգնվում։ Իսկ երեխաների դեպքում ավելի նուրբ և զգույշ մոտեցում է պետք։
Վարակիչ հիվանդություններից պաշտպանող դեղամիջոց գոյություն չունի: Այն կանխարգելելու համար կարելի է անել հետևյալը.
խուսափել ծխող կամ հիվանդ մարդկանց հետ շփումից,
հաճախ և լավ լվանալ ձեռքերը,
հազալիս կամ փռշտալիս թևքով (այլ ոչ թե ձեռքով) փակել քիթը և բերանը,
չօգտվել հիվանդի սպասքից և սրբիչից:
Հարկավոր է դիմել բժշկի, եթե կարծում եք, որ երեխայի վիճակը վատթարանում է, կամ եթե առկա են հետևյալ նշանները՝
շնչահեղձություն, երբ շնչելուց լսվում է շվվոց, կամ եթե երեխայի մոտ անդադար հազ է (սրանք կարող են մանկական ասթմային նշան լինել),
գլխացավի, կոկորդի ցավի սաստկացում,
հազալուց մեծ քանակի լորձի առկայություն,
տենդ 39.3˚C և ավելի բարձր ջերմության դեպքում կամ տենդ 38.0˚C և ավելի բարձր ջերմության դեպքում, որ տևում է մեկ օրից ավել երկար,
կրծքավանդակի կամ ստամոքսի ցավեր, փսխում,
ականջի ցավ,
եթե երեխան հրաժարվում է հեղուկներից և միզում է սովորականից քիչ:
