Բшխվել են դիզվառելիք տեղափոխող «Կամազ»-ն ու «Նիսսան»-ը. վիրшվորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են

Նոյեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում, Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով, վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են։

Կիսվել սոց․ ցանցերում