Նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ, Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացնքերի կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին:
