Կգնաք, շինարար քեռիներին կասեք, որ ժամանակին ավարտեն դպրոցի կառուցումը, որ գնաք դպրոց, մյուս տարի սեպտեմբերին ստեղ կհանդիպեն:
Այս մասին Շիրակի մարզ այցի ժամանակ Արեգնադեմի երեխաներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը այցելել էր Արեգնադեմի կառուցվող դպրոց, որի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականին: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա սեպտեմբերին:
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 645 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից:
