ԱՌԱՆՑ ՀՈՐ ՄԵԾԱՆԱԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԷՐ ԵՒ ԱՅՍՕՐ ԷԼ ԴԺՎԱՐ Է

Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է: Կարոտում եմ նրան, կուզենայի նա կողքիս լիներ, որպեսզի հարցնեի շատ բաներ, որոնք կարող էին օգնել ինձ կյանքում: Այս մասին իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Բարեբախտաբար մայրս նաև հայրիկի դեր է կատարել, և ես շատ երախտապարտ եմ նրան իմ դաստիարակության համար»,- ասել է նա:

 

Կիսվել սոց․ ցանցերում