Թրամփը բшնակից կզпրացրի բոլոր տրшնսգենդերներին

Թրամփը հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ծրագրում է ամերիկյան բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. հաղորդում է Times-ը։

Հրամանագիրը կարող է հրապարակվել Սպիտակ տուն նրա վերադարձի առաջին իսկ օրը՝ հունվարի 20-ին։

«Նրանց զորացրում են առողջական վիճակի պատճառով, ինչը կնշանակի ծառայության համար ոչ պիտանի լինել։ Նոր հրամանագիրը նաև թույլ չի տա նրանց գրանցվել զինվորական ծառայության», — գրում է թերթը։

Այսօր ԱՄՆ բանակում կա մոտ 15 հազար տրանսգենդեր։

Կիսվել սոց․ ցանցերում