Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։
📌 Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ հարկի ներքո օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։
ℹ️ Տարածքային կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվար ամսից։
Կիսվել սոց․ ցանցերում