Թբիլիսիում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ, իրավիճակը լարված է

Թբիլիսիում, որտեղ զանգվածային բողոքի ցույց է ընթանում, բախումներ են սկսվել հավաքվածների և ոստիկանների միջև։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է մեկ վիրավոր աշխատակցի մասին, հայտնում է Ռուսթավի 2-ը։ Վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել է:

Գերատեսչությունում ընդգծել են, որ հավաքվածներին կոչ են արել խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպել և չխախտել օրենքը։ Սակայն, ըստ ՆԳՆ-ի, ակտիվիստներից ոմանք սկսել են բռնություն գործադրել իրավապահների նկատմամբ և վիրավորանքներ են հնչեցրել:

«Հանրահավաքի մասնակիցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ բռնի գործողություններից և օրենքով սահմանված նորմերին համապատասխան բողոքի ակցիաներ իրականացնել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը խոստացել է «համապատասխան պատասխան» անօրինական գործողություններին։

Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան դուրս է եկել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից, ուստի ոստիկանությունը դիմել է օրինական միջոցների և կիրառել հատուկ միջոցներ։

Ինչպես հայտնում է Georgia News պորտալը, գիշերը ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով ցուցարարներից ոմանք կորցրել են գիտակցությունը։

Բողոքի ակցիայի վայր են ժամանել հատուկ ջոկատայիններ։ Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը շարունակվե է  մի քանի ժամ, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Վրաստանի այլ քաղաքներում։

Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի պատճառ է դարձել Վրաստանի իշխանությունների որոշումը՝ օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ 2028 թվականի բանակցությունների մեկնարկը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով հաստատվել է երկրորդ ժամկետով։ Ինչպես հայտնում է Reuters-ը, միայն Թբիլիսիում անցկացվող ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցում։

Հանրահավաքի համար Թբիլիսի է ժամանել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա մեղադրել է իշխանություններին «սահմանադրական հեղաշրջում» իրականացնելու մեջ և կոչ արել ԵՄ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին օգնել իրեն և ընդդիմությանը հասնել երկրում նոր խորհրդարանական ընտրությունների նշանակմանը։

Ցուցարարները գրավել են նաև ապրիլի 9-ի և Չիչինաձեի հարևան փողոցները, հայտնում է Rustavi-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հավաքվածները մեծ աղմուկ են բարձրացրել ու հարվածել խորհրդարանի շենքի մուտքերի դարպասներին։

Տեսանյութ https://t.me/lragroghcom/1477

Կիսվել սոց․ ցանցերում