Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցпւյցերի ժամանակ տпւժել է ՆԳՆ 32 աշխատակից

Նոյեմբերի 28-ի երեկոյան ժամերից սկսած Թբիլիսիում լարված իրավիճակ էր, խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցի ժամանակ վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ ավելի քան 30 աշխատակից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: ՆԳՆ-ն հայտնում է նաև, որ հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել 43 ցուցարար։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։

Կիսվել սոց․ ցանցերում