Պшտերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ

«Հայաստան» խմբակցությունից հեռացած պատգամավոր Գեղամ Նազարյանը պնդում է՝ իր դեմ պայքար է տարվել, փորձում է հասկանալ՝ որն է պատճառը։Լրագրողների դիտարկմանը, որ, գուցե, պատճառն այն է, որ ասել է, թե «ներում եմ Նիկոլ Փաշինյանին»՝ նա արձագանքեց. «Կարող էի դա չասել, չէ՞, իմ մտքում պահել, բայց ես հատուկ եմ ասել»։

«Ներելը քրիստոնեական հասկացողություն է, երբ ես ասում եմ, որ Նիկոլին ներել եմ, չի նշանակում, որ հասկացել եմ՝ Նիկոլը ճիշտ էր կամ նրա գործողություններն օրինաչափ էին, որ Նիկոլը չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որը հանգեցրեց ծանր կորուստների»,- ասաց նա

Նազարյանի խոսքով՝ իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել։

«Եթե մենք այս փաստը վերցնենք ու շարունակեք առաջ, նոր աղետ ենք փորելու մեր առաջ, սա հասկացել եմ երկար ուսումնասիրություններից հետո»,- ասաց նա խոստանալով՝  մի օր մարդկանց կփորձի բացատրել, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ։

Միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմից հետո ոչ մի անգամ չի հանդիպել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e9678a10a067ca50141fea2093a3b42c?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1FSzSnpqhKz4x3hqttGiAEe56Zdg4pZ2rsWbbpWCvumXAozc3qSFH7WGM_aem_CMY_YayOo1Lv9WHshvd9CA

 

Կիսվել սոց․ ցանցերում