Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կիսվել սոց․ ցանցերում