Շղթայական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia»  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Կիսվել սոց․ ցանցերում