Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվելու պատճառների մասին։
Նա նշել է, թե Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Գալիս, պատմում, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքը այդ ամեն ինչը տանում, հանրայնացնում է։ Դա նորմա՞լ է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, խմբակցությունից ավելի քան մեկ տարի փնտրել են, թե որտեղից է տեղի ունենում ինֆորմացիոն արտահոսքը. «Երբ դա վերաբերում է կուսակցությանը, լավ կամ վատ դեպքերին, էդ ոչինչ։ Բայց երբ դա վերաբերում է բանակցություններին, ՀՀ անվտանգությանը, պետք է ձև անենք, ֆիքսենք, որ կարող է մնա՞լ»։
Սիմոնյանը նշել է, որ բանակցությունները կանգնելու, հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվելու, բանակցությունները կանգնելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ «մենք պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել։ Դե հիմա գնա, ապացուցիր, որ էս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ ինֆորմացիան փոխանցել, այլ՝ ուղղակի սխալվել է»։
Նա նշեց, որ եթե Աղազարյանը այդ աստիճանի չի ամաչում, կարող է ներկայացնել մանրամասներ․ «Դուք չգիտեք ինչի մասին է խոսքը, ես կամաչեմ պատմեմ։ Նույնիսկ իրար հետ խոսալուց մենք չենք ուզում դրա մասին խոսենք։ Եթե այդ աստիճանի չի ամաչում, թող ներկայացնի։ Ես չեմ ուզում դրան ներկա լինել, մի անգամ կարդացել եմ, ինձ հերիք է։ բոլոր մարդկանց անձնակա կյանքը դա իրենց անձնական կյանքն է, որևիցե մեկը իրավունք չունի մտնել կյանքի մեջ, բարոյական գնահատական տալ։ Վարչապետը բոլոր իրավական հիմքերը ներկայացրել է, որ խնդրել է այդ գերատեսչությունը ստուգի, գերատեսչությունն էլ պարտավոր է զեկուցել ղեկավարին։ Թող հրապարակի Աղազարյանը, բայց ոչ թե իր մեկնաբանությունը»։
Սիմոնյանը պնդել է, որ Աղազարյանի ադեկվատության հետ կապված խնդիր կա։
«Ես կարող եմ ասել, որ իրավապահները զբաղվեն գնահատականներ տան։ Մարդը պատգամավոր է, գալիս է գաղտնիության թուղթ է ստորագրում։ Անձնականի վերաբերյալ՝ դ իր անձնական կյանքն է, բայց երբ դու այդ անձնականի մեջ ներառում ես մարդկանց, և վարկաբերկում ես իրենց, վատ դրության մեջ ես դնում․․․ ես դա չեմ կարա մեկնաբանեմ, թող ինքը բացի, ոչ թե մեկնաբանի,որովհետև ինձ եկել ուրիշ բաներ էր պատմում։ Մի ստիպեք ինձ ասել, որովհետև նախ ամաչում եմ, հետո չեմ ասի։
Երբ դու խոսում ես այլ երկիրի քաղաքացու, և խոսում ես քո էջով, և խոսում ես նենց բաների մասին, որ ոչ միայն բարոյականության, այլ նաև այլ խնդիրների կարող է բերել, շատ հանգիստ հրապարակել այդ սքրինշոտները, կամ ուղարկի քեզ, ասի՝ դու կամ անում ես սենց, կամ ես սա հրապարակում եմ, բա ինքը որ ասում է՝ հասկացել է գործակալների հետ է խոսում, իր դեմքով նստել է․․․։ Այդտեղ ադեկվատության խնդիր կա, ես խոսում էի, ես ամաչում էի, ինքը ոչ մի բան։ Ինքը մեզ տուպիկի մեջ էր դրել, ես ուզում եմ դուք բոլորը դա կարդաք, ասեմ՝ դե պատմեք»։
Նա նշել է նաև, որ իր կարծիքով Հովիկ Աղազարյանը պետք է վայր դներ մանդատը դեռ այն ժամանակ, երբ վարչապետը խնդրել էր։
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ կուսակցության վարչության որոշում ունեն՝ յուրաքանչյուր պաշտոնյա, կուսակցական, որը իր կուսակցի դեմ նյութ կպատվիրի կամ ինֆորմացիոն արտահոսք կկազմակերպի, կզրկվի թե կուսակցական լինելուց, թե զբաղեցրած պաշտոնից։
