Նորանկախ Հայաստանում` 90-ականներին, ինչպես կուսակցություններ, այնպես էլ ոչ պետական բուհեր բացելը դարձան մոդայիկ. նրանք գայթակղիչ հայտարարություններով փորձում էին դիմորդներ փախցնել անգամ պետական բուհերից: Իսկ պետական բուհերի դասախոսներն էլ սկսեցին զուգահեռ դասախոսել նաեւ ոչ պետական բուհերում: Նրանցից ոմանք, սակայն, չդիմանալով ժամանակի փորձությանը, լուծարվեցին, ոմանք էլ, անգամ կրթական պատշաճ որակ չապահովելով, շարունակեցին իրենց գործունեությունը:
Lragrogh.com-ը ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից հետաքրքրվեց, թե այսօրվա դրությամբ քանի ոչ պետական բուհ է գործում Հայաստանում, 2018 թվականից առ այսօր քանի ոչ պետական բուհ է լուծարվել օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով:
Մեզ պատասխանեցին, որ 2024թ. դրությամբ ՀՀ-ում գործում է 25 ոչ պետական բուհ:
ՀՀ բարձրագույյն կրթության եւ գիտության կոմիտեից մեզ են տրամադրել նաեւ այն բուհերի ցանկը, որոնց լիցենզիաների գործողությունը դադարեցվել է:
- Լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների հիմքերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022թ. փետրվարի 18-ի N291- Ա/2 հրամանով դադարեցվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2014թ. օգոսոտոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանով բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ՙՍուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան՚ ՍՊԸ-ին տրված սերիա Բ N 0007 եւ սերիա Մ N007 լիցենզիաների գործողությունը:
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023թ. օգոստոսի 24-ի N1585- Ա/2 հրամանով, լիցենզավորված անձի դիմումի հիմքով դադարեցվել է ՙՙԳիտելիք ՚ համալսարան՚ հիմնադրամի 2016թ. հունիսի 14-ի N633- Ա/2 հրամանով բակալավարի կրթական ծրագրով գործունեության սերիա Բ N 0054 եւ մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության սերիա Մ N 0045 լիցենզիաների գործողությունը:
- ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2018թ. հուլիսի 2-ի N652- Ա/2 հրամանով, լիցենզավորված անձի դիմումի հիմքով դադարեցվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2016թ. մայիսի 20-ի N533- Ա/2 հրամանով ՙԷջմիածնի ՙԳրիգոր Լուսավորիչ ՚ համալսարան՚ Ա/Կ-ին տրված բակալավրի կրթական ծրագրի իրականացման սերիա Բ N0048 լիցենզիայի գործողությունը:
- ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2018թ. մարտի 23-ի N 276- Ա/2 հրամանով դադարեցվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2014թ. ապրիլի 17-ի N 338 Ա/Ք հրամանով ՙՀայաստանում բրիտանական բիզնես դպրոց՚ ՓԲԸ-ին տրված մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման N 0001 լիցենզիայի գործողությունը:
- Լիցենզավորված անձի դիմումի հիմքով դադարեցման ընթացքում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022թ. մայիսի 24-ի N 988- Ա/2 հրամանով ՙԱ. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)՚ հիմնադրամին տրված մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության սերիա ՄN 0069 լիցենզիայի գործողությունը:
Միաժամանակ լուծարվել են արտերկրի մի շարք բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ:
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022թ. օգոստոսի 10-ի N 1442- Ա/2 հրամանով, ռեկտորի դիմումի հիմքով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2013թ. մարտի 15-ի N 204-Ա/Ք հրամանով Բելառուսի Հանրապետության ՙԱ. Դ. Սախարովի անվան միջազգային պետական էկոլոգիական համալսարան ՚ կրթական հիմնարկին (Երեւանի մասնաճյուղ) տրված բակալավրի կրթական ծրագրով (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման N 0063 լիցենզիայի գործողությունը:
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2019թ. հունիսի 13-ի 86-Ա/2 հրամանով, ռեկտորի դիմումի հիմքով դադարեցվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2017թ. ապրիլի 4-ի N333- Ա/2 հրամանով ՙ ՙՌուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարան՚ բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն Երեւանի մասնաճյուղ՚ ԱՍ-ի տրված բակալավրի կրթական ծրագրով գործունեության սերիա Բ N 0071 լիցենզիայի գործողությունը:
Թագուհի Հակոբյան
