Կալիֆոռնիայում երկրшշարժի պատճառով արտшկարգ դրություն է հայտարարվել

Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո արտակարգ դրություն են հայտարարել, հայտարարել է  նահանգապետ Գևին Նյուսոմը։

«Ես հենց նոր հաստատեցի արտակարգ դրություն՝ թույլ տալու համար ավելի շատ ռեսուրսներ ուղղել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է», – գրել է նա X-ում:

Նահանգապետը հավելել է, որ իշխանությունները օպերատիվ աշխատում են «Կալիֆոռնիայի բնակիչներին պահելու տեղեկացված և ապահով»:

Հինգշաբթի օրը 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել այնտեղ։  ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոլիա քաղաքից 63 կմ դեպի արեւմուտք։

Կիսվել սոց․ ցանցերում