ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին:
«Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին Ազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:
Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում»,- ասվում է ԱԳՆ «X»-ի միկրոբլոգում։
