ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սшհմանել шդրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ հայ ռшզմագեрիներին խпշտանգելու և սպшնելու համար

Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական մահապատիժների պատճառով, հայտարարել է Human Rights First իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությանը ենթակա բաժնի ավագ տնօրեն Ադամ Կիտը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ։

Այսպես է նա պատասխանել սենատոր Քրիս Վան Հոլենի հարցին՝ հայերի դեմ կատարված հանցագործությունների պատճառով Բաքվի դեմ «Մագնիտսկու ակտն» օգտագործելու մասին։

«Լեռնային Ղարաբաղի համատեքստում զինված հակամարտության հետ կապված որոշ գործողություններ վարչակազմը կարող է ի վիճակի չլինել դիտարկելու մարդու իրավունքների հարցերով «Մագնիտսկու ակտի» շրջանակներում: Սակայն այն դեպքերը, որոնք դուրս են գալիս այս համատեքստից, ներառյալ բանտարկյալների արտադատական​​մահապատիժները, խոշտանգումները կամ սեռական բռնությունները, ամբողջովին կարող են համապատասխանել չափանիշներին և պատշաճ հիմք հանդիսանալ այս գործիքի կիրառման համար»,- ասել է Կիտը:

Կիսվել սոց․ ցանցերում