ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության՝ իշխանափոխության հարցում իրենց իսկ բարձրաձայնումներին և գրել.
«Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը։
ԱԺ-ում հանրապետականները խոստովանում են՝ ընդդիմությունը ձախողել է իշխանափոխության հարցում։
Դաշնակներն իրենց ձախողումը արդարացնում են, թե իբրև իշխանությունն ավելի շատ է ձախողվել։
Բայց բոլորը միաբերան նշում են, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է այս իշխանությանը, ուղղակի չգիտես ինչու դեռ չի ստացվում իշխանափոխություն անել։
Մարդ էս ընդդիմությունից գլուխ չի հանում, հիշեցի հայտնի անեկդոտը․․․ դու ասում ես լավ չի, կնիկդ ասում ա լավա»:
Հիշեցնենք, Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում արձագանքել էր հարցին, որ ընդդիմությունը չի կարողացել հասնել իշխանափոխության իր նպատակին, արդյոք իրեն ևս մեղավոր համարո՞ւմ է դրա համար։ Վերջինս նկատել էր՝ ընդդիմությունն է պատասխանատվություն կրում։
