Պետերբուրգում թոշակառու կինը պատահաբար իմացել է, որ որդին իրեն վաճառել է բնակարանի հետ միասին։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հոկտեմբերին անծանոթ տղամարդ և կին եկել են 76-ամյա կնոջ բնակարան ու հայտարարել, որ իրենք են տան նոր սեփականատերերը։
Կինը զանգահարել է որդուն ու պարզել, որ նա սնանկ է ճանաչվել և իր հետ միասին վաճառել Բոլշևիկովի պողոտայի բնակարանը։ Որդին ասել է, մայրը պետք է վարձ վճարի, եթե ցանկանում է մնալ այդ բնակարանում:
Նոյեմբերի 13-ին որդին զանգահարել է մորը և ասել, որ նա շտապ նոր բնակարան պետք է փնտրի։ Դեկտեմբերի 6-ին գնորդները կրկին եկան բնակարան, որից հետո թոշակառուն պարզեց, որ իր խնայողությունները՝ մոտ 1,1 միլիոն ռուբլի, անհետացել են միջանցքում դարակում պահված տուփից։Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և քննարկում է քրեական գործ հարուցելու հարցը։