Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ռпւսաստանի ռեգիոնի մոտ

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կուրիլյան ափերի մոտ։ Այս մասին հայտնել է «Հարավ-Սախալինսկ» սեյսմակայանի պետ Ելենա Սեմյոնովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 21:24-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:24-ին) 6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ռուսաստանի տարածաշրջանի մերձակայքում: Էպիկենտրոնը գտնվել է Օխոտի ծովում՝ Կուրիլյան Մատուա կղզուց 86 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 291 կմ խորության վրա, ճշտել Է մասնագետը:

Սեմյոնովան ճշտել է, որ ստորգետնյա ցնցումները զգացել են Պարամուշիր կղզու Հյուսիս-Կուրիլսկի բնակիչները. այնտեղ տատանումների ուժը չի գերազանցել երեք միավորը, նշել են տեղի հիդրոօդերեւութաբանության փորձագետները:

Կիսվել սոց․ ցանցերում