«BMW»-ն Դավիթ Բեկի փողոցում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա` պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոց 91/10 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, անցել հետոտնի համար նախատեսված մայթով, բախվել քարե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է:

Կիսվել սոց․ ցանցերում