ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարություններին:
«Վարչապետի հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը առաջարկում է ստեղծել պայմաններ, ինչպիսիք 2020թ. նոյեմբերի 10-ից հետո էին։
Այսինքն՝ հրահրել նոր պատերազմ, ինչի արդյունքում վարչապետը ստիպված կլինի հրաժարական տալ։
Սա, թերևս, մեղմ ասած՝ դասական սրիկայություն է։
Պատրաստ են անգամ սեփական ժողովրդին նոր պատերազմում մատաղ անել, միայն թե իշխանափոխության հասնեն։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։
Արմատական ընդդիմությունը կա և մնում է Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքներից»,- գրել է Չախոյանը և մեկնաբանություններում ավելացնելով Շարմազանովի հայտարարության տեսագրությունը, հավելել. «Շարմազանովը վստահ է, որ եթե Նիկոլ Փաշինյանի համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպիսիք 2020թ. նոյեմբերի 10-ից հետո էին, նա կհեռանա»:
