Ռшզմագեрիների հետ կապված հարցերում ԵԽԽՎ-ն ինչ հնարավոր է՝ արել է, մենք չենք կարող ավելին պահանջել. Վարդանյան

Ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարծես թե ամեն ինչ, ինչ հնարավոր է արել է, որովհետև այն բանաձևերը, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հստակորեն անդրադարձել են ռազմագերիների և ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման խնդրին:

Այս մասին ԵԽԽՎ իրավական կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Այսինքն, պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ինչ-որ մի բան անել, մենք չենք կարող, որովհետև, ըստ էության, այն բոլոր օրակարգային հարցերը, կապված ռազմագերիների հետ, որոնք մենք բարձրացնում ենք, բարձրացվել են և ստացել են իրենց համապատասխան լուծումները բանաձևերում։

Ինչ վերաբերում է կատարմանը, ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ Ադրբեջանի համագործակցությանը, եթե չեմ սխալվում, անցյալ տարի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեցին Եվրոպայում Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և վերջինս չի մասնակցում ԵԽԽՎ նիստերին»,- ասել է պատգամավորը:

Ըստ Վարդանյանի, մի շարք պահանջներ են ներկայացված Ադրբեջանի պատվիրակությանը, և այդ պահանջները պետք է կատարվեն վերջինիս վերադարձի համար։

«Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական կոմիտեն զբաղվում է մարդու իրավունքների և իրավական հարցերով, կրկին պետք է ասեմ, այն օրակարգային հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, որոնք բարձրացնում են մեր գործընկերները տարբեր երկրներից, մենք ունեցել ենք քննարկում այսօր և օրակարգային հարցերից մեկը եղել է այն իրավական և մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի արդյունքում տեղի ունեցածի հետ։ Մենք ունեցել ենք հնարավորություն քննարկելու այդ հարցերը»,- ասել է պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ օրակարգը հայտնի է բոլորին, սակայն քննարկումը լինելու է փակ ռեժիմով:

«Բայց պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացվել, մի փոքր կրկին անարդյունավետ կլինի: Այսօր դեկտեմբերի ինը, ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, վաղը դեկտեմբերի 10՝-ը մարդու իրավունքների օրն է և Երևանում այս միջոցառման կազմակերպումն այս օրերին պայմանավորված է նաև այս հարցերի քննարկմամբ և այս հիշատակի օրերով»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում