Հայ-ռпւսшկան հարաբերություններում լարվածություն չկա, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց առայժմ օրակարգում չկա․ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես միշտ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Տարբեր հարցերի շուրջ աշխատանքային կարգով քննարկումներ են գնում ռուսական կողմի հետ»,- հավելեց նա։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր օրակարգում կա՞,  փոխնախարարը պատախանեց, որ  մի շարք հարցերի հետ կապված քննադատում են ՀԱՊԿ-ին։

Բայց ԱԳՆ պաշտոնյայի պնդմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց առայժմ օրակարգում չկա։

Կիսվել սոց․ ցանցերում