Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է

Բահրեյնում ընթացքում ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում պայքարի մեջ են մտել 73 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի առաջին ներկայացուցիչը մեկնարկել է աշխարհի առաջնությունում՝  Գոռ Սահակյանը հանդես է եկել իր համար նոր քաշային կարգում:

Պոկում վարժության ժամանակ Գոռ Սահակյանը մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրել է 146 կգ:

Հրում վարժությունում նա բարձրացրել է միայն 185 կգ: Երկամարտի 331 կգ արդյունքով Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է:

Կիսվել սոց․ ցանցերում