Հայտնի է՝ ով է նշանակվել Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

Մուհամեդ ալ-Բաշիրը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար՝ մինչև 2025 թ. մարտի 1-ը։ Նրան է վստահված Սիրիայի անցումային կառավարության ձևավորումը:

Այս մասին Մուհամեդ ալ-Բաշիրը հայտնել է հեռուստաուղերձում։

Ավելի վաղ սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը Al Jazeera-ին հայտնել էր, որ անցումային կառավարության աշխատանքի ժամկետը երեք ամիսէ լինելու՝ վստահեցնելով, որ «անցումային կառավարությունը նախադրյալներ կստեղծի մշտական կառավարության աշխատանքի համար»:

Սիրիայի վարչապետի պաշտոնակատար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարության» նախարարները կշարունակեն իրենց աշխատանքն անցումային կառավարությունում։

Կիսվել սոց․ ցանցերում