Պորտուգալիայի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՖԻՖԱ-ի որոշման՝ Պորտուգալիային 2030 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրներից մեկը ընտրելու մասին։
«Երազանքս կատարվեց՝ Պորտուգալիան կընդունի Աշխարհի առաջնությունը 2030 թվականին և մեր հոգիները հպարտությամբ է լցվում։ Միասին»,- գրել է Ռոնալդուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան։ Եվս երեք խաղ կկայանա Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։
2030 թվականը կլինի հոբելյանական՝ 100 տարի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջին գավաթից: