Ինչ քայլեր են անհրաժեշտ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու համար. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են. Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է. պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա կամ պատվաստումային կետեր (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00), հագնվե՛ք եղանակին համահունչ, խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ, եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, հետևե՛ք անձնական հիգիենային։

Կիսվել սոց․ ցանցերում