Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բшխվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են

Դեկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կոմիտասի պողոտա և Կոմիտասի անցուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Վահե Օհանյանի վարած «Chevrolet» մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Ջիվան Ալիխանյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արգամ Ղազարյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com—ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ալիխանյանն ու Ղազարյանը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում