Օրերս ԱՄՆ-ում կայացել է Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի ամերիկյան պրեմիերան, որին ներկա է եղել նաև դերասանուհի Լիա Զախարյանը:
Դերասանուհին ֆիլմը դիտելիս հուզվել է: Նա ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է:
«Ասելիքս թող Ձեզ հասցնի իմ բազմերանգ էմոցիաները:
Երբեմն հավատս չի գալիս, որ ես իմ «փոքրիկ» մասնակցությունն եմ ունեցել այս «մեծ» աշխատանքի շրջանակներում:
Ուզում եմ դուք այս ֆիլմի ապրումներն ու մտքերը կիսեք ինձ հետ:
Շնորհավորում եմ ֆիլմը ստեղծող ու կյանքի կոչող մարդկանց՝ Ելենա Արշակյանին և Անահիտ Մխիթարյանին:
Շնորհակալություն հեքիաթային երգի ու ամանորյա տրամադրության համար»,- գրել է Լիա Զախարյանը:
Ավելի վաղ անդրադարձել էինք «Նոր տարվա կինո» ֆիլմի երևանյան պրեմիերային:
«Նոր տարվա կինո»-ն բոլորիս մասին ու բոլորի համար է:
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք», — ֆիլմի պրեմիերայից հետո ասաց Ելենա Արշակյանն, ում խոսքով՝ սա էր ֆիլմը ստեղծելու հիմնական նպատակը:
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Ներկայացվել է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և մյուս մազրերի կոլորիտը, բարբառը, հումորները:
Ֆիլմում ընդգրկված են հայտնի ու սիրված դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյանը, Լիանա Վանոյանը, Լիա Զախարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գրետա Մեջլումյաը, Անահիտ Մխիթարյանը, Զառա Սահակյանը, Վիկա Շամիրյանն ու Նվեր Սուքիասյանը, Արսեն Լևոնյանն ու այլք: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:

