Բшխվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը. 3 վիրшվորներից մեկը բուժքույրն է

Դեկտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները 2 վարորդներն են ու շտապօգնության բուժքույրը:Շտապօգնության ավտոմեքենան էլ հաշվառված է Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել, որը դեպի Մարտունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին:

Կիսվել սոց․ ցանցերում