«Պորշ Կայեն»-ը բախվել է 2 մեքենայի, վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին. վերջինս մшհացել է

Դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում