Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքի պատճառով չեղարկել է խորհրդարանի դիմաց տեղադրված գլխավոր տոնածառի վառման արարողությունը և հետաձգել տոնական միջոցառումը։

«Արմատական ընդդիմությունը գրավել է երեխաների համար նախատեսված տարածքը։ Ցուցարարները նաև ապակե շշեր են նետում դեպի բեմ։ Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին, ովքեր ցանկանում էին գալ այս միջոցառմանը, ցրվել։ Մենք որոշել ենք հետաձգել լուսավորությաբ վառման արարողությունը և Ամանորի տոնակատարությունը»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ միջոցառումը տեղի կունենա այն ժամանակ, երբ «արմատական ընդդիմությունը տեղ կհատկացնի երեխաներին»։

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ Վրաստանի գլխավոր տոնածառը պետք է վառվեր շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին։ Կալաձեն խոստացել է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի «երեխաները լավ ժամանակ անցկացնեն»։ Խորհրդարանի դիմացի հրապարակը տեղն է, որտեղ ընդդիմությունն ամեն օր բողոքի ցույցեր է անում։

Ամանորյա տոնածառը, որի լույսերը նախատեսվում էր միացնել, հսկում են անվտանգության մեծաքանակ ուժեր։

Կիսվել սոց․ ցանցերում