Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը, ինչի մասին տեղեկանում ենք առաքելությունն X-ի միկրոբլոգից:

«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին:

Նրան զեկուցվել է տեղում առաքելության գործունեության մասին: Նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկությանը: Ներկայում ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ»,- ասվում է հրապարակման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում