Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպմանը մասնակցում են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի, Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչներ։

Կիսվել սոց․ ցանցերում