ՀՆԱԳՈՒՅՆ ԳԱԼԱՏԻԿԱ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ 

Գիտնականները «Ջեյմս Ուեբ» աստղադիտակի օգնությամբ բացահայտել են լավ արտահայտված եւ բավականին ծավալուն պարույրաձեւ գալակտիկա, որը ձեւավորվել է դեռ այն ժամանակ, երբ տիեզերքը 1,5 միլիարդ տարեկան էր։ Գալակտիկայի «թեւքերը» հատկապես լավ արտահայտված են, որոնք տարածվում են գալակտիկայի կենտրոնից։ Մասնագետները նշում են, որ տեիզերքի կենսագրության վաղ շրջանում նման գալակտիկաների առաջացումը կարելի է համարել եզակի երեւույթ։

«A2744-GDSp-z4» անվանմումն ունեցող գալակտիկան աչքի է ընկնում իր զանգվածով եւ չափսերով։ Գիտնականները մինչ այս բացահայտումը եղել են այն կարծիքի, որ նման մեծության եւ զանգվածի գալակտիկաները ձեւավորվել են աստիճանաբար։ Աստղագետները շարունակել են ուսումնասիրել նոր բացահայտված գալակտիկան, որպեսզի հասկանան թե ինչպես է այն ձեւավորվել։

 

Կիսվել սոց․ ցանցերում