Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարության նիստում որոշում ընդունվեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանին նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում։

Վարչապետը իր խոսքում ասաց․ «Պարոն Առուշանյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում»։

Առուշանյանն էլ նշեց․ «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար։ Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել, և վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք»։

Կառավարության ղեկավարն էլ նկատեց. «Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ճգնաժամային էին և ցավալի, սակայն կարևոր է, որ ժողովրդավարական առումով ևս մեկ կարևոր ինստիտուտ է ներդրվել»։

Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մինչ այդ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին, ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:

Կիսվել սոց․ ցանցերում