ԱԴԵԼԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

Գեղասահորդուի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։

Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ և ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Անցած տարի Ադելիա Պետրոսյանը հաղթել էր 246,53 միավորով։

Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։

 

Կիսվել սոց․ ցանցերում