Հայտնի է՝ ինչ հարցեր է քննարկելու Օվերչпւկը Թեհրшնում

Ռուսաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։

«Այցի հիմնական նպատակն է քննարկել և լուծումներ գտնել տրանսպորտային և լոգիստիկ հարցերին»,- հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևը։

Սպասվում է, որ կողմերը կքննարկեն նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շրջանակներում համատեղ աշխատանքը։ Կքննարկվի նաև համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում՝ Իրանի՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուց հետո։

Նախատեսված է ՌԴ փոխվարչապետերի հանդիպումն Իրանի նախագահի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում