Ինչպես արդեն հայտնել ենք, Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։
Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին բախվելու պատճառով։
Ըստ ԶԼՄ-ների՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, վթարի վայրում ողջ մնացածներ կան։
