Ուշացումով կիրականացվեն թռիչքները դեպի Երևան․ Ռոսшվիացիա

Սոչիի օդանավակայանից հայտնել են, որ 12 ինքնաթիռի անձնակազմերը որոշել են մեկնել Մինվոդիի և Մախաչկալայի պահեստային օդանավակայաններ։

Բանն այն է, որ «Ռոսավիացիան» հայտարարել է, որ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես չվերթեր չի սպասարկի։

«Մոսկվայի ժամանակով 09:00-ի դրությամբ 12 ինքնաթիռների անձնակազմերը որոշում են կայացրել մեկնել պահեստային օդանավակայաններ (Միներալնիե Վոդի, Մախաչկալա)։ Ուշացումով կիրականացվեն թռիչքները դեպի Դուբայ, Մոսկվա, Նովի Ուրենգոյ, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Անթալիա, Բահրեյն, Երևան, Իժևսկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հետաձգված չվերթերի ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչները։ Օդանավակայանի բոլոր ծառայությունները պատրաստ են աշխատանքի անցնել սահմանափակումների վերացումից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 27-ին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ռուսական մի քանի օդանավակայանների աշխատանքում։

Կիսվել սոց․ ցանցերում