47-ամյա վարորդը պшրեկների ծшռայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ․ նա ձերբшկալվել է

Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու․ վարորդը պարեկներին կաշառք է փորձել տալ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով դեպքը․

«47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:

Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով 47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»։

Կիսվել սոց․ ցանցերում