Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից տեղեկացրել են, որ տուժած 3 անձանցից 2-ի վիճակը միջին ծանրության է, մեկի վիճակն էլ գնահատվել է բավարար։
Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։
