Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնելով «ԵԼՔ» խմբակցության հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը», Նիկոլ Փաշինյանը նշել է, թե թանկացումները պայմանավորված չեն միայն նոր հարկային օրենսգրքով: Փաշինյանի համոզմամբ դրանք նաև ընտրակաշառքների հետհավաքման գործընթացն են ապահովում: Փաշինյանը օրինակ է բերել Մոսկվայում և Երևանում դիզելային վառելիքի գնաճի տարբերությունը: Մոսկվայում 7.7 %, Երևանում՝ 32%, մինչդեռ ԵԱՏՄ պայմաններում գործում է վառելիքի միասնական շուկա: «Մենք ամեն մի ընտրությունից հետո ունենում ենք լայն սպառման ապրանքների գնաճ: Այս տարի էլ բացառություն չեղավ: Երկու ընտրություն ունեցանք, որոնք ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ աչքի ընկան»,- նշել է «ԵԼՔ» խմբակցության ղեկավարը:
Փաշինյանը թանկացումները կապում է ընտրակաշшռքի հետհավաքման գործընթացի հետ
