Երկու պայթյուն է որոտացել Զապորոժեի ատոմակայանի մոտ:
Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն:
«ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները հաղորդել են Զապորոժեի ատոմակայանի մոտ ուժեղ պայթյունների մասին, որոնք համընկել են կայանի ուսումնական կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հաղորդագրությունների հետ»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Միջադեպերը տեղի են ունեցել կիրակի օրը՝ ժամը 12:45-ին և 15:45-ին: Սակայն վնասի մասին դեռ հաստատում չկա: ՄԱԳԱՏԷ-ի թիմը նաև հայտնել է, որ իրենք մի քանի անգամ կայանից եկող ավտոմատների կրակոցների ձայներ են լսել:
Վերջին 24 ժամվա ընթացքում ատոմակայանի տարածքում ռազմական ակտիվության ինտենսիվությունը, ներառյալ բազմաթիվ պայթյունները տեղանքից տարբեր հեռավորությունների վրա, ուժեղացել են:
