ԱՄՆ-ում թռչնագրիպից մшհվան առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր և, ըստ տեղեկությունների, ունեցել է այլ առողջական խնդիրներ։

CNN-ի փոխանցմամբ, գրիպի ախտանշաններով հոսիպտալացվել է թռչունների հետ շփումից հետո:

Հիվանդը վարակվել է թռչնագրիպի վիրուսի D1.1 շտամով, այն շրջանառվում է վայրի թռչունների և թռչնամսի մեջ:

«Մենք ուսումնասիրել ենք այս վիրուսի տոհմածառը 25 տարի, և սա, հավանաբար, վիրուսի ամենասարսափելի ձևն է, որը տեսել ենք: Այսպիսով, այն փաստը, որ այն  մահացու վարակ է առաջացրել այստեղ, ողբերգական է, բայց ոչ զարմանալի»,-նշել է ԱՀԿ ներկայացուցիչ, բժիշկ Ռիչարդ Ուեբին։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում